19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է

 Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է: 

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը:  Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների համար երթեւեկությունը կվերականգնվի օգոստոսի  31-ից: 

Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրեւների հետեւանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը եւ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը: 

Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝  առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթեւեկությունը կդադարեցվի: 

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության 
լրատվական ծառայություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ