08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Ռուս-ուկրաինական պատերազմն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

Երևանի ժամանակով 20-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված Ուկրաինայում ծավալվող պատերազմական իրադարձություններին:ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Պաուերը Ռուսաստանին մեղադրել է ստախոսության մեջ՝ նշելով, թե այդ երկրի զինված ուժերը մասնակցում են Ուկրաինայի արևելքում ծավալվող պատերազմական գործողություններին: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն, իր հերթին, մեղադրել է Ուկրաինայի ու ԱՄՆ-ի իշխանություններին՝ խոսելով Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ամբիցիաների մասին:Կիևում […]

Տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. խաղաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Եվրոպայի 32 ուժեղագույն ակումբները 8 խմբերում բաշխվել են հետևյալ կերպ`  A խումբ – ‘’Ատլետիկո Մադրիդ’’, ‘’Յուվենտուս’’, ‘’Օլիմպիակոս’’, ‘’Մալմյո’’: B խումբ – ‘’Ռեալ Մադրիդ’’, ‘’Բազել’’, ‘’Լիվերպուլ’’, ‘’Լուդոգորեց’’: C խումբ– ‘’Բենֆիկա’’, ‘’Զենիթ’’, ‘’Բայեր’’, ‘’Մոնակո’’: D խումբ – ‘’Արսենալ’’, ‘’Բորուսիա Դորտմունդ’’, ‘’Գալաթասարայ’’, ‘’Անդերլեխտ’’: E խումբ  – ‘’Բավարիա’’, ‘’Մանչեսթեր […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը 29-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե’ Հայաստանի Հանրապետության և թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ […]

Ժամկետային զինծառայող է զոհվել

Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝  որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ […]

Սեւանում ծեծել են կուսակցության ղեկավարին

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահազանգեց  “Հզոր ապագա”  կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը եւ տեղեկացրեց, որ Սեւանում անհայտ անձինք հարձակվել են իր վրա եւ ծեծել: Վերջինս Սեւան էր գնացել՝ ծանոթանալու կուսակցության տարածքային գրասենյակի կառուցման շինաշխատանքներին:  Արկադի Կիրակոսյանն ոստիկանությունում արդեն հաղորդում է տվել միջադեպի մասին: Դրդապատճառների մասին՝ Կիրակոսյանն ասաց, որ կխոսի ուշացումով:

Սանմաքրման աշխատանքներ քաղաքապետարանի դպրոցներում

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաեւ  էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաեւ լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին […]

ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւը Ղարաբաղի միջազգային ճանաչման սկիզբն է.Շարմազանով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդունված բանաձեւը  Ազգային ժողովի փխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջընթաց է համարել Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհին:   Ըստ Շարմազանովի,  ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ ամենաազդեցիկ նահանգներից մեկի կողմից նշանակում է, որ միջազգային հանրությունը հասկանում է՝ ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է եւ Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք […]

Ինչպես ենք դիմավորում նոր ուսումնական տարին. Արմեն Աշոտյան

Օգոստոսի 28-ին կառավարության նիստում Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, թե ինչպես են սկսում նոր ուսումնական տարին:    “Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք զեկուցել, որ հանրապետությունում ողջ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Նոր ուսումնական տարվա նախաշեմին մենք կանխատեսում ենք, որ դպրոց կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Աշակերտների վերջնական վիճակագրությունը մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի