20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Վրաստանի վարչապետը կգա Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը:   Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ […]

Նրանց չպիտի մոռանալ. օրվա կադր

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան”-ի գլխվաոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզկենտրոնի գլխավոր փողոցներից մեկում տեղադրվել են հայոց պետականության կայացման համար մեծ ներդրում ունեցած անձանց լուսանկարները: Նրանք են.  Յուրա Պողոսյան (Հայաստանի ազգային հերոս) Վիգեն Զաքարյան (Արցախյան ազատամարտի հերոս)  Թաթուլ Կրպեյան (Հայաստանի ազգային հերոս) Մհեր Ջուլհաճյան (Արցախյան ազատամարտի հերոս) Վարդան (Դուշման) Ստեփանյան (Արցախյան ազատամարտի հերոս)  Ջիվան Աբրահամյան(Հայաստանի […]

ՀՀԿ-ն նիստ է հրավիրել

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նշենք, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ամեն շաբաթ, սակայն վերջին անգամ հանրապետականները հավաքվել էին հուլիսի 24-ին: Չնայած արձակուրդային տրամադրություններին՝ ակնկալվում է, որ օրակարգը հագեցած կլինի:

Մուտքագրել են բյուջե

  ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում հաշվարկել է 8.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս            ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում եւ հաշվարկվել է 8.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված […]

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տեխնիկական վերազինման մասին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ “Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար” ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ եւ իմունաֆերմենտային 4 անալիզատոր: Ըստ […]

“Հայկական մշակութային աշունը” Գերմանիայում /ֆոտո/

Առաջին անգամ Գերմանիայում ճիշտ չորս ամիս տեւողությամբ կներկայացվի հայկական մշակույթը՝ երգն ու պարը, երաժշտական գործիքները նաեւ հայկական հետքերը Գերմանիայում, ցեղասպանությունը եւ այլն: Այս ամենը նախաձեռնել է “Հայ ակադեմիականների միությունը” մի շարք գերմանական ընկերությունների հետ: Գերմանիայի Բոխում քաղաքում կազմակերպված 8 խոշոր միջոցառումները ժամանակացույցով մեծամասամբ համընկնում են տեղի մշակութային միջոցառումների հետ: “Մեր միության որեւէ ծրագիր առանձին չի: […]

Առողջպահության նախարարի այցելությունները

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շաք հաստատություններ։ ՀՀ  առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում  նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաեւ Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։   Բացառությամբ […]

Շնորհավորել է Սեյրան Օհանյանը

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  շնորհավորական ուղերձ է հղել հայկական տանկային անձնակազմերին` “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ: “Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցույթում հայ տանկիստների` աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:     […]

Պատգամավորները երկու օր մնացին Տավուշում/ֆոտո/

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում  խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի