04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տեխնիկական վերազինման մասին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ “Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար” ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ եւ իմունաֆերմենտային 4 անալիզատոր:

Ըստ նշանակության, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորումը տրամադրվել է «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին` մանկաբարձության, գինեկոլոգիայի,  մամոլոգիայի, ուրոլոգիայի, կարդիո, պերիֆերիկ անոթների եւ մանր օրգանների, մանկաբուժության, նեոնատոլոգիայի, տրանսկրանիալ հետազոտումների եւ ներորովայնային հետազոտությունների համար: Սարքավորումն  ունի ուլտրաձայնային դիագնոստիկ ծրագրերի փաթեթներ  մանկաբարձական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, պտղի սրտի գնահատման, անգիոլոգիական հետազոտումների հնարավորություն: 5 ուլտրաձայնային հետազոտման սարք 2 տվիչով տրամադրվել է «Նորք Մարաշ» ԲԿ, «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Թիվ 22 պոլիկլինիկա» եւ «Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ներին: 4 իմունաֆերմենտային  անալիզատորները տրամադրվել են Լ. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին», «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին:

Սարքը նախատեսված է բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու համար: 2 կոլպոսկոպ հատկացվել է «Թիվ 17 պոլիկլինիկային» եւ «Դավիթ Անհաղթ» ԲԿ ՓԲԸ-ին: Վերջին 25 տարիների ընթացքում աննախադեպ էր նաեւ նոր սերնդի ռենտգեն ապարատների ձեռքբերումը, որոնք տրամադրվել են «Թիվ 8 պոլիկլինիկա» եւ «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-նեին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ