04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վրաստանի վարչապետը կգա Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը:  

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում:

ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողներն օգոստոսի 21-ին ժամը 15:30-ին հրավիրվում են ՀՀ կառավարության մամուլի կենտրոն, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ