20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Կխեղդի թուրքին. սահմանամերձ գյուղի բնակչուհին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է բնակվում 67-ամյա Ալվարդ Մխիթարյանը: Գյուղում բոլորը գիտեն, որ հյուրասեր ու հայրենի երկրից կառչած կին է Ալվարդ տոտեն: “Ամբողջ կյանքում աշխատել է: Սովետի ժամանակ ծխախոտի դաշտեր է մշակել ու հերոս կին է…երբեք չի թողնի իր օջախն ու գյուղը”,-նրա մասին պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Ալվարդ Մխիթարյանը գյուղապետի մոտ էր եկել […]

100 անօթեւանի տրվել է ժամանակավոր կացարան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Հայ-Դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ իրականացնում է մայրաքաղաքի անօթեւաններին   ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթեւաններ, որոնցից  կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում […]

Միասնություն, համախմբում, պայքար. մեկնարկեց “Բազե-2014”-ը

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց “Բազե-2014” համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում եւ իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր […]

Անվանի դերասան Ռոբին Ուիլիամսի գաղտնիքը

Չնայած դեռ չի ավարտվել 63-ամյա հայտնի դերասան Ռոբին Ուիլիամսի ինքնասպանության փորձաքննությունը, բայց նրա կինը՝  Սյուզան Շնայդերը հայտարարել է, որ ամուսինը պայքարում էր անհանգստության, դեպրեսիայի, ինչպես նաեւ Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի դեմ: Կնոջ խոսքով,  Ուիլիամսը դեռ պատրաստ չէր հասարակության հետ կիսել այդ խնդիրները: Նրա հիվանդության մասին տեղյակ չէին անգամ ընկերները: Վերջիններս ցնցված են, որ նրանց ընկերը […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով: Այս օրերին արեւադարձային հոսանքների հետ հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա ունեցող օդ:  Որոշ մարզերում սպասվում է 39 աստիճան տաքություն: Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 18-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Հայաստանն ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին. ՀՀ նախագահի խոսնակ

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Այս մասին նշված է է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի տարածած հայտարարության մեջ: “Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի […]

Ադիբեկյանը 38 ժամում կպարզի Հայաստանի նախագահի վարկանիշը

“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը պատրաստ է 38 ժամում պարզել, թե Սոչիում օգոստոսի 10-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արդյո՞ք բարձրացել է ՀՀ նխագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում:  Սոցիոլոգի խոսքով, բոլոր այն տեսակետները,  թե Սոչիից հետո նախագահի վարկանիշը բարձրացել է, իջել է կամ նույն է […]

Հայ ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել

ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արտաքին գործերին նախարարությունը՝ վկայակոչելով,  Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկությունները: Նշենք, որ երեկ,՝ օգոստոսի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, Հայաստանից Ռուսաստան մեկնած ավտոբուսը Բուդյոնովսկի շրջանի տարածքում վթարի էր ենթարկվել: Հայաստանի համարանիշերով ավտոբուսում գտնվել է 20 ուղեւոր եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի