15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անվանի դերասան Ռոբին Ուիլիամսի գաղտնիքը

Չնայած դեռ չի ավարտվել 63-ամյա հայտնի դերասան Ռոբին Ուիլիամսի ինքնասպանության փորձաքննությունը, բայց նրա կինը՝  Սյուզան Շնայդերը հայտարարել է, որ ամուսինը պայքարում էր անհանգստության, դեպրեսիայի, ինչպես նաեւ Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի դեմ: Կնոջ խոսքով,  Ուիլիամսը դեռ պատրաստ չէր հասարակության հետ կիսել այդ խնդիրները: Նրա հիվանդության մասին տեղյակ չէին անգամ ընկերները: Վերջիններս ցնցված են, որ նրանց ընկերը լուռ պայքարել է ինքն իր հետ, բայց ոչ ոք դա չի նկատել:

Սյուզանը նաեւ նշել է, որ ամուսինը կյանքի մեծ մասն անցկացրել է ուրիշների օգնելով եւ կոչ է արել օգնել բոլոր տեսակի առողջական եւ հոգեկան խնդիրների առջեւ կանգնած մարդկանց:

Հիշեցնենք, որ դերասանին մահացած հայտնաբերել էին օգոստոսի 11-ին՝ իր տանը՝ աթոռին նստած, պարանոցին գոտի կապված:

 

Գրիգոր Բաղդասարյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ