20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության Նախագահը ցանկություն […]

ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը /ֆոտո/

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով […]

Ինտենսիվ կերպով շարունակվում են “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու շինարարական աշխատանքները

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երեւան-Արտաշատ (հատված 2), Երեւան-Աշտարակ (հատված 3) եւ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային […]

Բազեական լրագրողները

2008թ. ի վեր “Բազե 2014” համահայկական երիտասարդական հավաքում այս տարի առաջին անգամ ձեւավորվեց լրագրողների ջոկատ։ Ընդ որում, այն կազմավորվեց հենց մի խումբ լրագրողների առաջարկով, ովքեր դիմել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ “Բազե” հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ լրագրողների ջոկատից հավաքի ղեկավարությունն ակնկալում է փոխգործակցություն. “ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն է տրված ներսից ճանաչել հավաքը։ Եվ եթե […]

Քաջարանցու ճակատին միշտ տաք քրտինք է /վիդեո, ֆոտո/

“Քաջարանցիների ճակատին երբեք սառը քրտինք չեք տեսնի: Միշտ տաք քրտինք է: Քաջարանցիներն ոչ ախ ունեն, ոչ վախ ունեն:Ունեն աշխատանք, ինչի արդյունքում էլ ճակատին տաք քրտինք է”,-ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Երեկ օգոստոսի 21-ին Քաջարանը  նշեց հիմնադրման 56 ամյակը: Պատարագից հետո հարգանքի տուրք մատուցվեց զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, որից հետո սկսեցին տոնական միջոցառումները: Ծրագիրը հագեցած էր ու […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ […]

Քիլում սա կլինի իմ 4-րդ հաղթանակը. Արթուր Աբրահամ

Oգոստոսի 21-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն ԱրթուրԱբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձեւաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի ՓոլՍմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: “Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը եւ չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները […]

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

 Երկարատեւ եւ հորդառատ անձրեւների հետեւանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:    Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի