18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քիլում սա կլինի իմ 4-րդ հաղթանակը. Արթուր Աբրահամ

Oգոստոսի 21-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն ԱրթուրԱբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձեւաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի ՓոլՍմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
“Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը եւ չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները միշտ բարձր տրամադրություն են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն` իրենց մարզիկը պարտվելու է”,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը:

31-ամյա Փոլ Սմիթն իր հերթին ընդգծել է, որ ինքն ունի ճանապարհորդել սիրող բազմաթիվ երկրպագուներ եւ նրանք Քիլում կլինեն, երբ ինքն աշխարհի չեմպիոն դառնա:
Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը կմենամարտեն սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Սպարկասսեն” մարզապալատում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ