02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաեւ արդեն երկրորդ տարին “Խաղաղության սուրհանդակներ” նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ:

Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին եւ սկաուտների առօրյային:

ՀՀ կառավարության որոշմամբ “Հայաստանի ազգային սկաուտական շարժում” հասարակական կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել: 2014թ. մարտի 29-ից բանակավայրում ՀՀ Նախագահի հովանու ներքո եւ “Փյունիկ” հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին: Նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 մասնակցի:

Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաեւ համահայաստանյան բանակումի փակման արարողությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ