21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 […]

Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն վա՞ղը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Նովրուզ Մամեդովը  twitter-ի  իր էջում գրել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Սերժ Սարգսյանն ու  Իլհամ Ալիեւը կհանդիպեն վաղը՝ օգոստոսի 10-ին: Մամեդովն նաեւ գրել է, որ դա կախված կլինի Հայաստանի նախագահի կառուցողական մոտեցումից: Մամեդովը նաեւ նշել է, որ հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության հարթեցման մոտեցումները  Ըստ նույն աղբյուրի, այսօր կայանալիք Պուտին-Ալիեւ հանդիպմանը […]

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

  Օգոստոսի 8-ին “Գեղարեգ” կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց “Պատիվ ունեմ” ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ, թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված եւ վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին […]

Հակառակորդը հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ եւ հարավարեւելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է […]

Կան սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման դեպքեր

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքեր: Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:                 Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: […]

Հակառակորդի կրակոցից մեքենա է հրդեհվել

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիր-Այգեպար ճանապարհին մոտ կես ժամ առաջ հակառակորդի կրակոցներից մեքենա է պայթել: Ըստ տեղեկության, “Միցչուբիսի”-ի վարոդը հասցրել է դուրս գալ մեքենայից ու փրկվել է: Մանրամասները կփորձենք ճշտել:

“Թուրքա էլի, հիլա էնքան կրակի, վեր ինքն էլ բզարի…”.Այգեպար

 Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների՝ Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի ղեկավարներից փորձեց ճշտել թե այժմ ինչ իրավիճակ է գյուղերում, կա՞ խուճապ: Առաջինը զանգահարեցինք Այգեպար: Գյուղապետի բջջայինը անհասանելի էր, փորձեցինք քաղաքային հեռախոսահամարներով: Սակայն պարզվեց մեր զանգահարած հեռախոսահամարը գյուղապետինը չէր: Այն Այգեպարի բնակիչ 63-ամյա տիկին Վեների հեռախոսահամարն էր: Զրուցեցինք նրա հետ:  -Կրակոցներ կա՞ն, չե՞ք վախենում: […]

Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ իր թիկունքին կանգնած ժողովուրդը պատրաստ է միասնաբար կյանքի կոչել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել  է. “Բանակցությունների գնալուց առաջ հզոր արցախցիների, այդ թվում Սերժ Սարգսյանի ուժի ճնշման տակ իր պապայի ստորագրած խաղաղության համաձանագիրը խախտող Ադրբեջանի նախագահը պետք է գիտակցի, որ իր անհաշվենկատ քայլերի հետեւանքը կարող է լինել այն, որ իր որդի Հեյդար Ալիեւն այլեւս ոչ մի համաձայնագիր ստորագրելու հնարավորություն կարող է […]

Առողջապահության նախարարը սկսեց Գեղարքունիքից

ՀՀ առողջապահության  նախարար  Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը եւ մասնագետներով ապահովվածությանը: Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվեցին իրականացվող վիրահատությունների ծավալը եւ հետվիրահատական բուժման կազմակերպումը:  Հիվանդասենյակներում նախարարը զրուցեց հիվանդների  հետ: Թեեւ հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի