09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կան սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման դեպքեր

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքեր:

Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով,  2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով:

                Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում  սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ