01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարը սկսեց Գեղարքունիքից

ՀՀ առողջապահության  նախարար  Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը եւ մասնագետներով ապահովվածությանը:

Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվեցին իրականացվող վիրահատությունների ծավալը եւ հետվիրահատական բուժման կազմակերպումը:  Հիվանդասենյակներում նախարարը զրուցեց հիվանդների  հետ:

Թեեւ հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես նաեւ նյութատեխնիկական հագեցվածության բարելավման խիստ անհրաժեշտություն:

Նշենք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը սպասարկում է ավելի քան 47000 բնակչի:

Վարդենիսում նախարարն այցելեց նաեւ կայազորային զինվորական հոսպիտալ: Նա ծանոթացավ շենքային եւ տեխնիկական պայմաններին, զրուցեց բուժում ստացող զինվորների հետ, հետաքրքվեց նրանց բուժման ընթացքով:

Արմեն Մուրադյանն ուշադրություն դարձրեց նաեւ հաստատության լաբորատոր գործիքային հագեցվածությանը:

Մարտունու բժշկական կենտրոնում եւս նախարարը կարեւորեց վիրաբուժական եւ վերակենդանացման ծառայությունների պատրաստվածությունը, ծանոթացավ կադրային եւ տեխնիկական հնարավորություններին: Նա նշեց, որ հաջողության գրավականը աշխատանքի եւ ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է: Մասնավորապես, նախարարը հորդորեց առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագետների կողմից վերջերս մշակված աշխատավարձի ձեւավորման չափորոշիչներով:

Ի պատասխան առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացման առթիվ շնորհակալական խոսքի` Արմեն Մուրադյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման խնդիրը քաղաքական կարեւոր նշանակություն ունի, եւ  որն իրականություն դարձավ կառավարության կամքի եւ ջանքերի շնորհիվ: Առողջապահության նախարարությունն էլ, ըստ Արմեն Մուրադյանի, քայլեր ձեռնարկեց, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը զգալի լինի հենց առաջին ամսում:

«Մեր նպատակը ձեր օգնությամբ բնակչությանն առողջ պահելն է, ոչ թե հրվանդ բուժելը, պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար»,- ընդգծեց առողջապահության գլխավոր կազմակերպիչը:

Նախարարը պատասխանեց նաեւ բուժանձնակազմին հետաքրքրող հարցերին:

Այնուհետեւ Արմեն Մուրադյանն այցելեց Մարտունու ծննդատուն: Այն վերանորոգվել է 1996 թվականին իտալացի բարերարների միջոցներով: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար եւ սրտացավ վերաբերմունքի համար:

Իմունականխարգելման սենյակում ծանոթացավ պատվաստանյութերի պահպանման պայմաններին, այցելեց նորածիններին:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային հանդիպումները կեզրափակվեն Գավառի բժշկական կենտրոն, Սեւանի հիվանդանոց եւ հոգեբուժարան այցերով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ