21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Շտապօգնության մեքենա սահմանամերձ համայնքին

Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց: Այնուհետեւ եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:  “Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ […]

Գառնիում՝ արջը հարձակվելէ քաղաքացու վրա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա եւ վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու եւ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ “ՈՒշթափի սար” կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. […]

Նախագահի հարցազրույցը նաեւ օնլայն

Սոչիում օգոստոսի 10-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը “Արմնյուզ” հեռուստաընկերության “Բանաձեւ” ծրագրին  եթեր կհեռարձակվի երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, ժամը` 10:00-ին։ Այն օնլայն կարող եք դիտել նաեւ http://www.armnewstv.am/watch-online հասցեով:

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:  

Սերժ Սարգսյանի հարցը Ադրբեջանի նախագահին /վիդեո/

Սոչիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է. […]

Ալիեւը համամիտ չէր Սերժ Սարգսյանի հետ /լրացվում է/

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Սարգսյանի խոսքով,  խնդիրը պետք է լուծել կոմպրոմիսային տարբերակներ փնտրելով, որոնք առաջարկվում են Մինսկի խմբի կողմից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախգահների ջանքերը՝ հարցը լուծելու եւ կողմերին մերձեցնելու հարցում, հաջողություն դեռեւս […]

Հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով կգնտնենք հարցի լուծումը. Պուտին

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելու համար համբերատարություն է հարկավոր: “Մենք պետք է համբերատարություն, իմաստություն, միմյանց հանդեպ հարգանք դրսեւորենք, որպեսզի գտնենք այդ լուծումը”,-ասել է նա՝ ողջունելով  խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին երկու նախագահների խոսքերին: “Իրականում այդ ամենակարեւորն է, քանի որ […]

Սկսվեց եռակողմ հանդիպումը /լրացված, ֆոտո/

Քիչ առաջ Սոչիում սկսվեց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին Թվիթրի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:   Ժամը 16.36 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի միրգն ու բանջարեղենը՝ Ռուսաստանին

Ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմուտքի կիրառած պատժամիջոցների՝ Ռուսաստանը ներկայացրել է սննդամթերքի ցուցակ, որոնք 1 տարով արգելվել է ներկրել Ռուսաստան: Գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտնել է, որ բանջարեղենն ու միրգը ամբողջությամբ կարող են ապահովել Հայաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ մի քանի այլ երկիր: Ռուսաստանի այս քաղաքականությունից կարող են շահել հայ գյուղատնտեսները, քանզի մթերքի արտահանման խնդիր այլեւս չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի