21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Մահացել է Մետաքսեն

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:      Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Ջոոմարթ Օթորբաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:  

Ի՞նչու “Արմնյուզը”. մարզերը անտեսվեցին

 Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը գրել է. “”Արմնյուզի” բացառիկ հարցազրույցին, հասկանալի պատճառով շատերն են սպասել: Հատկապես, որ այդ մասին երեկ երեկոյան հայտարարվեց: Հեռուստատեսության դեպքում դա աննախադեպ ձեռբերում է` հասկանում եմ: Փոխարենը, որեւէ կերպ չեմ հասկանում, թե ոնց են մտածել հարցազրուցի տարածումը միայն Արմնյուզով անել:/Խոսքը առավոտյան ժամը 10-ի մասին է/: Չգիտե՞ն, որ “Արմնյուզը” մայրաքաղաքային հեռուստատեսություն է: Մարզի […]

Ցավակցել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:  “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք Իրանի […]

Հրաչ Ջաբրայանը չանտեսեց Սյունիքի մարզպետի խնդրանքը /ֆոտո/

Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խնդրանքով դիմել էր  “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին՝ Սյունիքի մարզպետարանի ու նրա ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, նվիրաբերել 10 համակարգիչ: Եվ ահա Հրաչ Ջաբրայանի արձագանքը չուշացավ. օգոստոսի 8-ին համակարգիչները հանձնվել են մարզպետարանին: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հրաչ Ջաբրայանին:

Ես ձեր կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ. Տարոն Մարգարյանը ՀՀԿ երիտասարդներին /ֆոտո/

ՀՀԿ Կենտրոն եւ Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն եւ Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։  ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձեւաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր […]

Մեր լինելության, խաղաղության երաշխիքը նույնն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Ֆեսյբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Արարողակարգային փուլը ավարտվեց: Արդյունքը այն է ինչ ասվել էր սկզբում, մեր լինելության, խաղաղության երաշխիքը նույնն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Մնացածը հիմա կդառնա քննարկման առարկա` “ըստ բաժանարար գծերի”:  Սահմանի այն կողմին կփորձեն իրենց քաղաքացիներին համոզել, որ այս անգամ իրենք մեզ “հաղթել են”, իսկ ընդիմությունն էլ կասի` ոչ, պարտվել ենք: […]

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի