21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Քրիստոս կգա եւ կասի իր խոսքը, տաքսու վարորդը հավատում է /վիդեո, ֆոտո/

Մեծ եղավ զարմանքս երբ տաքսու մեջ Աստվածաշունչ նկատեցի: “Կարդում եք”,-հարցրի վարորդին:  “Ոչ միայն կարդում եմ, այլ ապրում եմ”,-ասաց վարորդն ու համաձայնվեց զրուցել: 32-ամյա Արմենը 3 երեխա ունի:  Մարդը կատարյալ չի, բայց պիտի ամեն ինչ անի կատարելիության հասնելու համար… Ուղեւորներին հենց Աստծո խոսքն է փոխանցում… Մանրամասները տեսանյութում:

Հայ երիտասարդները մասնակցում են “Մաշուկ-2014”-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ եւ ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են “Մաշուկ-2014” միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաեւ այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։  Հինգերորդ հոբելյանական “Մաշուկ” երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական եւ […]

Տարօրինակ զանգ՝ վճարեք դե….

Henaran.am-ի հետ զրույցում Ռոստելեկոմի սպառողներից մեկը պատմեց տարօրինակ զանգի մասին: Վերջինս ժամանակավորապես կասեցրել է պայմանագիրը, քանի որ բացակայում էր Հայաստանից: “Երեք օր առաջ զանգեց Ռոստելեկոմից ու ճշտեցին ով լինելս՝ ասացին, բա խի չեք պարտքը վճարում: Վճարեցեք”,-պատմեց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով, մեկնելուց առաջ ինքը երկու անգամ ցանկացել է վճարել, սակայն ընկերության գրասենյակում ասել են, որ ծրագիրը […]

Երիտասարդության զբաղվածությունը դարձել է լուծման կարոտ հարցերի օրակարգի թիվ մեկ խնդիրը. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետը երիտասարդության միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել: “ Շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա կապացությամբ: Մշտապես կարեւորել եմ երիտասարդության դերը: Վստահ լինելով, որ հենց այդ ուժն է լինելու մեր ապագա հաղթանակների հիմնական ծանրությունը կրող շարժիչ ուժը: Այս համոզմունքն ունեմ, քանզի երիտասարդության է բաժին ընկնում սահմանները պահելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, ժամանակին համահունչ քայլելու եւ հայրենասիրության […]

Վարչապետը Արմավիրում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու եւ լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի […]

Ծանոթացան բելոռուսները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին եւ իրավախորհրդատու Իննա Լեուսին:  Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության […]

Շնորհավորել է Տարոն Մարգարյանը

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆեյսբուքի իր տարգրքում գրել է . “Օգոստոսի 12–ը ՄԱԿ–ի կողմից հռչակված է որպես Երիտասարդության միջազգային օր։  Երիտասարդությունը միշտ եղել է յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, փոփոխությունների, նորարարությունների եւ նոր ծրագրերի իրականացնողը։ Մաղթում եմ բոլորիս, ովքեր երիտասարդ են, նոր գաղափարներով, նպատակներով, եռանդով լի հաջողություն՝ մեր երկրի եւ քաղաքի ապագայի կերտման նախաձեռնություններում”։

“Բազե-2014”-ի մասնակիցների հետ կաշխատեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելու է “Բազե” համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու է շուրջ 500 երիտասարդ: Նոր ջոկատներ են լինելու լրագրողների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդ երկրապահների ջոկատները: Այս տարվա հավաքի փակմանը մեծ եւ հետաքրքիր գալա համերգ է նախատեսված, որը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքի հրապարակում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը: Այն […]

Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում. Հերմինե Նաղդալյան

  Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ   –Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ: -Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնու՞մ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է եւ պատասխան հարվածի պատրաստականությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի