17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Բազե-2014”-ի մասնակիցների հետ կաշխատեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելու է “Բազե” համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու է շուրջ 500 երիտասարդ: Նոր ջոկատներ են լինելու լրագրողների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդ երկրապահների ջոկատները: Այս տարվա հավաքի փակմանը մեծ եւ հետաքրքիր գալա համերգ է նախատեսված, որը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքի հրապարակում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը:

Այն հարցին, թե գալա-համերգին աստղեր են մասնակցելու, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն ասաց, որ համերգը բազեականների ուժերով է լիենլու եւ աստղերի կարիք չեն ունենա:

  “Ելնելով այսօրվա իրավիճակից, այս տարվա “Բազեն” մի քանի առանձնահատկություններ է ունենալու: Հավաքն ունենալու է մի փոքր ռազմական մարտական ուղղություն, աշխատանք են տանելու պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների մասնագետներ, ովքեր տալու են հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա իրավիճակում”,- ասաց  Ա. Պողոսյանը:

 Մրցույթին զուգահեռ անցկացվելու են նաև հանդիպումներ մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչների հետ:

Նարնջագույն խմբի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանը՝ Արմուշն ասաց, որ այս հավաքի ընթացքում բացահայտվում են տաղանդավոր երիտասարդներ: 

“Ցանկանում եմ, որ մշակույթի նախարարությունն ուշադրություն դարձնի այդ երեխաներին”,- նշեց նա: 

“Բազե-նորաձևություն” մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը ասաց, որ հավաքի մասնակիցները բավականին հետաքրքիր մտքեր են առաջ քաշում: 

“Երբեմն նախանձում եմ նրանց, որ ես և իմ կոլեգաները չենք կարող ունենալ այդ մտքի թռիչքը: Իրենք չգիտեն չիկարելիների սահմանը, ինչով էլ պայմանավորված է հագուստների յուրահատկությունը”,- նշեց Ա. Նիկոլյանը՝ հավելելով, որ ներկայացված մտքերը դառնում են ոգեշնչման աղբյուր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ