Հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով կգնտնենք հարցի լուծումը. Պուտին
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելու համար համբերատարություն է հարկավոր:
“Մենք պետք է համբերատարություն, իմաստություն, միմյանց հանդեպ հարգանք դրսեւորենք, որպեսզի գտնենք այդ լուծումը”,-ասել է նա՝ ողջունելով խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին երկու նախագահների խոսքերին:
“Իրականում այդ ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց զոհվելը”,-ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ հակամարտությունը վաղուց է սկիզբ առել՝ որպես Խորհրդային Միության ժառանգություն:
“Անկասկած, ցանկացած խրթին իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կա բարի կամք. այդպիսի բարի կամք հայ ժողովրդի կողմից, ադրբեջանցի ժողովրդի կողմից կա”,- հանդիպման սկզբում ասել է Պուտինը:
Պուտինը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով կգնտնենք հարցի լուծումը, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև արդարությանը: