04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի միրգն ու բանջարեղենը՝ Ռուսաստանին

Ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմուտքի կիրառած պատժամիջոցների՝ Ռուսաստանը ներկայացրել է սննդամթերքի ցուցակ, որոնք 1 տարով արգելվել է ներկրել Ռուսաստան:

Գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտնել է, որ բանջարեղենն ու միրգը ամբողջությամբ կարող են ապահովել Հայաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ մի քանի այլ երկիր:

Ռուսաստանի այս քաղաքականությունից կարող են շահել հայ գյուղատնտեսները, քանզի մթերքի արտահանման խնդիր այլեւս չի լինի հայ գյուղատնտեսների համար:

Արգելված սննդամթերքների մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ կաթնամթերքը եւ հատկապես պանիրների տեսականին:

Ռուսաստանը արգելում է ներմուծել սննդամթերք այն բոլոր երկրներից, որոնք աչքի են ընկել հակառուսական դիրքորոշմամբ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ