01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ իր թիկունքին կանգնած ժողովուրդը պատրաստ է միասնաբար կյանքի կոչել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել  է. “Բանակցությունների գնալուց առաջ հզոր արցախցիների, այդ թվում Սերժ Սարգսյանի ուժի ճնշման տակ իր պապայի ստորագրած խաղաղության համաձանագիրը խախտող Ադրբեջանի նախագահը պետք է գիտակցի, որ իր անհաշվենկատ քայլերի հետեւանքը կարող է լինել այն, որ իր որդի Հեյդար Ալիեւն այլեւս ոչ մի համաձայնագիր ստորագրելու հնարավորություն կարող է չունենալ։

Իսկ Արցախի գոյամարտում փառավորված Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ իր թիկունքին կանգնած է համախմբված մի ժողովուրդ, որը պատրաստ է միասնաբար կյանքի կոչել մեր Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում։

Հուսով եմ, որ խաղաղության պահպանման միջազգային ողջ հանրության եւ հայկական կողմի ընդհանուր տեսակետը կհաղթանակի, հակառակ պարագայում հաղթանակելու է հայկական զենք ու ոգին. այս անգամ՝ վերջին անգամ”։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն էլ բաց նամակով դիմել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ “ հայոց աշխարհի առաջնորդ, դուք 10 միլիոն հայի ուժը ունիք Ձեր թիկունքին”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ