21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական […]

Պատրաստակամ են աջակցելու հայրենասիարկան նախաձեռնությունների իրականացմանը

      Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:     Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ […]

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր: Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաեւ Տրանշ 1-ի` Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ կատարման ընթացքով եւ հանձնարարել շինաշխատանքներն […]

Աղերսվող խաղաղությունը նողկալի է պատերազմից .Ֆեյսբուք

Պահեստազորի սպա, Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Ղազարյանը իր տարեգրքում գրել է. “Սահմանային վերջին իրադարձությունները ավելի քան 20 տարի տեւող հրադադարի ընթացքում մեզ նետված առաջին լուրջ ձեռնոցն է, որը անպատասխան թողնել չի կարելի, այն պետք է վերցվի ու դրան պետք է հակահարված տրվի: Ու դա կլինի այնպես, որ Ադրբեջանը գլխակորույս իրեն պատեպատ տա նոր հրադադադի խնդրանքով “ազդեցիկ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետեւել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետեւելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 եւ 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր […]

Մոլորյալ գերի սպանողի հետ` ինչ բանակցություն. Ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատերը քննարկում են Ադրբեջանում գերի ընկած եւ մահացած Կարեն Պետրոսյանի մահվան շարժառիթները: Համարյա ոչ ոք չի հավատում պաշտոնական Ադրբեջանի տեսակետին, թե Կարենը սրտային անբավարարությունից է մահացել: Մելանյա Մելքումյանը գրել է. “Մեր գերուն սպանեցին, Կարենին սպանեցին , թաղեմ ձեզ ազեբառաններ․․․”: “Այ …. , ձեր խաղաղության երթը սպանեց մեր չինարեցի գերուն, համենայն դեպս, ադրբեջանական լրատվականները լուրեր […]

Հայ գերի Կարեն Պետրոսյանը մահացել է Ադրբեջանում

Ըստ Haqqin.az –ի,  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ի առավոտյան, Բաքվում “հանկարծակի մահացել” է գերեվարված Կարեն Պետրոսյանը:    Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտանոթային սուր անբավարարությունը:     Հիշեցնենք, որ 32-ամյա Կարեն Պետրոսյանը Տավուշ մարզի Չինարի գյուղից է եւ գերեվարվել էր երեկ՝ օգոստոսի 7-ին:

ՀԱԿ-ը մերժում է վարչապետի քարոզարշավին մասնակցելու հրավերը

Օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը: Քննարկման արդյունքում խմբակցությունները որոշում կայացրին հանդես գալ հայոց բանակին եւ զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ եւ հանդիպումներ անցկացնել հայրենիքի […]

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արեւմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 եւ արեւելյան երկայնության 46.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի