21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պատրաստակամ են աջակցելու հայրենասիարկան նախաձեռնությունների իրականացմանը

      Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:

    Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության եւ խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների թարմ շիրիմների առջեւ եւ հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում:

        Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսեւորումներ է ունենում: Այլեւս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի եւ սաստի Ադրբեջանին: Պատմությունն արձանագրել է թողտվության եւ “ագրեսորին խաղաղեցնելու” տխրահռչակ քաղաքականության ծանր հետեւանքները: Այժմ դա չպետք է կրկնել:

     Մենք ողջունում ենք հայրենիքի պաշտպանության եւ հայոց բանակին սատարելու  գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսեւորումը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը:

Մեր հասցեն է` Երեւան, Մոսկովյան 5, հեռախոսներ` 010523482, 010523486:

 

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր

հասարակական խորհուրդ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ