09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մոլորյալ գերի սպանողի հետ` ինչ բանակցություն. Ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատերը քննարկում են Ադրբեջանում գերի ընկած եւ մահացած Կարեն Պետրոսյանի մահվան շարժառիթները: Համարյա ոչ ոք չի հավատում պաշտոնական Ադրբեջանի տեսակետին, թե Կարենը սրտային անբավարարությունից է մահացել:

Մելանյա Մելքումյանը գրել է. “Մեր գերուն սպանեցին, Կարենին սպանեցին , թաղեմ ձեզ ազեբառաններ․․․”:

“Այ …. , ձեր խաղաղության երթը սպանեց մեր չինարեցի գերուն, համենայն դեպս, ադրբեջանական լրատվականները լուրեր են տարածել հենց նոր, որ Կարենը մահացել է հանկարծակի: Մարդ չգիտի թշնամու հարցերը լուծի, թե ներքին դավաճանների”,-գրել է օգտատեր Հրանտ Սաֆարյանը:

 “Հանդիպումից առաջ մարդ են սպանում, իսկ մեզ մոտ տոլմայի ախորժակ ունեն համատեղ…բա չասես հիմա…ապազգային տարրեր”,-սա էլ Մարիամ Պետրոսյանի կարծիքն է:

 Օգտատեր Սասուն Մանուկյանն էլ փորձել է քաղաքակիրթ արտահայտվել: “Կա այդպիսի պետություն, որտեղ քնածին եւ մոլորյալ գերուն սպանելը հերոսություն է.. Մոլորյալ գերի սպանողի հետ` ինչ բանակցություն???”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ