12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետեւել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետեւելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 եւ 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով նախատեսված բազմաբնակարան շենքերը, որոնք կառուցվում են նույն հասցեներում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքերի տեղում, համաձայն նախագծի, բազմահարկեր են:

Ներկայացնելով շինարարության ընթացքը՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:  Երեւանի քաղաքապետը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել շինաշխատանքներն ու դրանք կազմակերպել այնպես, որ շինարարության ընթացքում հարակից տարածքների բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառվի: Քաղաքապետի հանձնարարությամբ շինարարության ավարտից հետո կբարեկարգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նորակառուցների հարակից տարածքները:

Պատասխանելով լրագրողների՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման փուլային ծրագրով իրականացվող գործընթացի վերաբերյալ հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վթարային շենքերի բնակիչների տարհանման եւ նոր բնակարաններով ապահովման հարցը մշտապես եղել է քաղաքապետարանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում եւ հենց այս ուղղությամբ հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ ձեռնարկված հստակ քայլերով այսօր կառուցվում են միանգամից մի քանի շենքեր:

 «Եթե հիշում եք, 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողով, որը պետք է նախ տեղերում գույքագրեր  առկա պահանջարկը՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը: Գույքագրմամբ պարզ դարձավ, որ տվյալ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանների կարիք կա: Հարցը նաեւ Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, եւ ՀՀ կառավարության հետ համատեղ մենք խնդիր դրեցինք 2013 թվականին, առնվազն, 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Սիսակյան 22 եւ Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցումով, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ տարհանման ենթակա 207 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Իսկ արդեն այս տարի, ՀՀ կառավարության հետ համատեղ, նախաձեռնել ենք 4 բազմաբնակարան շենքերի կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կլուծենք վթարային շենքերի 450 բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել նաեւ, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 9 շենք՝ 450 բնակարանով: Խոսելով նորակառույցներում բնակարանների հատկացման սկզբունքի մասին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ. 682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով եւ մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան եւ /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաեւ չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում: Քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ ինչպես արդեն իսկ տրամադրված 207 բնակարանների պարագայում, այնպես էլ կառուցվող նոր բնակարանները շահառուներին կտրամադրվեն վիճակահանության սկզբունքով. Այսինքն, բնակիչներն իրենք վիճակահանությամբ կորոշեն նոր բնակարանի հարկն ու համարը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող բոլոր շենքերում բնակարանները շահառուներին կհանձնվեն բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում՝ ամբողջությամբ նորոգված եւ ջեռուցման անհատական համակարգով ապահովված: Շենքերի կառուցման համար նախատեսվել է 5 մլրդ 600 մլն դրամ, որից 1 ու 6 միլիարդը տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ 4 մլրդ-ը՝ կառավարության կողմից: Բոլոր շենքերը կառուցվում են նախկին վթարային շենքերի տեղում եւ ունեն սեյսմակայունության ՀՀ-ում գործող նորմերին համապատասխան աստիճան։ Ինչպես Սիսակյան 16, այնպես էլ մյուս շենքերի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հոկտեմբերին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ