“Թուրքա էլի, հիլա էնքան կրակի, վեր ինքն էլ բզարի…”.Այգեպար
Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների՝ Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի ղեկավարներից փորձեց ճշտել թե այժմ ինչ իրավիճակ է գյուղերում, կա՞ խուճապ:
Առաջինը զանգահարեցինք Այգեպար: Գյուղապետի բջջայինը անհասանելի էր, փորձեցինք քաղաքային հեռախոսահամարներով: Սակայն պարզվեց մեր զանգահարած հեռախոսահամարը գյուղապետինը չէր: Այն Այգեպարի բնակիչ 63-ամյա տիկին Վեների հեռախոսահամարն էր: Զրուցեցինք նրա հետ:
-Կրակոցներ կա՞ն, չե՞ք վախենում:
-Ինչի՞ց վախեմ քը մատաղ,թուրքա էլի, հիլա էնքան կրակի, վեր ինքն էլ բզարի,մտնում ենք պադվալը ու լիսը հնցնում:
Տիկնոջ ձայնի մեջ այնքան խիզախություն ու հայրենասիրություն նկատեցինք,, որ էլ ոչ մի գյուղապետի չփորձեցինք զանգահարել: Հավատացինք տիկին Վեներին եւ տա Աստված, որ այլեւս “պադվալներ” մտնելու առիթ չունենան….