20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում  ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, […]

Ադրբեջանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Интерфакс-ը հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրությանը՝ նշում է, որ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:  Ադրբեջանը եւս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի համար:  Ադրբեջանցի դիվանագետներն “օկուպացված” տարածքում հայկական զորքերի ներկայությունն անվանել են խաղաղ գործընթացի համար “ամենամեծ սպառնալիքը”: 

Ասկերանում եւ Ակնայում՝ զինվորի կողքին

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ընդգրկված են մերօրյա հերոսների փառաբանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված անվանակարգեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր, որոնք նվիրված են հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորմանը, հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների փառաբանմանը, հասարակության շրջանում առկա արատավոր բարքերի […]

Մահացել է “Գոհար” համույթի ղեկավարը

“Գոհար” համույթը իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է խմբի ղեկավար Սեպուհի Աբգարյանի մահվան մասին:  “Յետ կարճատեւ հիւանդութեան եւ վաստակաշատ ու բեղմնաւոր կեանքի, ԳՈՀԱՐ Մեծ Ընտանիքին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան եւ իր սիրելի աշակերտներուն ու բարեկամներուն ու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուաւ Սփիւռքահայ արուեստագէտներու եւ մանկավարժներու ամէնէն պայծառ եւ ինքնատիպ դէմքերէն մին՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը։ Երեքշաբթի 5 Օգոստոս 2014-ի կանուխ […]

Սոչիի հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է. Սեյրան Օհանյան

Ի՞նչ է տալու Սոչիում առաջիկա օրերին կայանալիք Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, օգոստոսի 6-ի ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը ասաց, որ հրադադարի լիարժեք պահպանման հասնելը խիստ անհավանական է: “Մինչեւ Սոչիի հանդիպում՝ հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար ”,-ասաց նախարարը: […]

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝   Օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝   6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի […]

Կանխվել է հերթական դիվերսիոն փորձը. հակառակորդը ունի մեկ զոհ եւ վիրավորներ

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պաշտպանության բանակի մամուլի ծառայության, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արեւելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ  ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ եւ վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Բացի վերոնշված դիվերսիոն […]

Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով. Սեյրան Օհանյան

“ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին եւ հարազատների: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը”,-այսպես սկսեց օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին եւ հարազատներին:  Նախարարը մեկ առ մեկ հիշեց […]

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լեւոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի  բերումով փոխելու հարցը: “Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի