26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով. Սեյրան Օհանյան

“ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին եւ հարազատների: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը”,-այսպես սկսեց օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին եւ հարազատներին:

 Նախարարը մեկ առ մեկ հիշեց զոհվածների անունները՝  Զորիկ Գեւորգյան, Արարատ Խանոյան, Ազատ Ասոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան, Արամ Գրիգորյան, Խաչատուր Բադասյան: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերը: “Նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին”,-նշեց Ս. Օհանյանը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավել դիվերսիաներ:  “Բնականաբար, նաեւ անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մենք չենք կարող բացահայտել այն բորոլ գործողությունները, որոնք կիրառվում են սահմանին”,-ասաց նախարարը:

 Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը, եւ երկու կողմերում էլ ամբողջ թափված արյունն ընկած է Ադրբեջանի ռազմական ղեկավարության խղճի վրա: Մշտապես կեղծելով իրավիճակը, իրենց բանակը ներկայացնելով անպարտելին՝ նրանք հայտնվեցին փակուղային իրավիճակում, եւ Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ:

“Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն իմ վրա է դրված, այդ զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր գիտակցում են իրենց առջեւ դրված խնդիրը: Եվ ոչ մի շքանշան, ոչ մի պատվավոր նշան չի կարող փոխարինել նրան, որը մեզ փոխանցում է մեր թիկունքին կանգնած մեր ժողովուրդը”,-ասաց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ