20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաեւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: “Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը: Կիսելով Ձեր եւ բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին […]

Զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն, այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը  կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս տեղեկությունը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄՆ դեսպանը մտահոգ է

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ եւ դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախեւառաջ Մինսկի խմբի գործընթացի […]

Մահացել է տնտեսական լրագրող Սամվել Ավագյանը

Այսօր՝ օգոստոսի 4-ին Երեւանում  մահացել է լրագրող, տնտեսական մեկնաբան  Սամվել Ավագյանը: Հիշեցնենք, որ նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ի հայտ եկել: Հիվանդությունը հայտնաբերվել էր ուշացումով եւ որոշ բարդություններով ու չնայած Սամվելը բուժման կուրսեր էր անցել Մոսկվայում, այնուամենայնիվ բժշկությունը անզոր գտնվեց: Եվ մեր գործընկերներից բոլորը համամիտ կլինեն մեզ հետ, որ բացի արհեստավարժ լրագրող լինելուց՝ Սամվելը […]

“Սեւան”-ի դատապարտյալները հետաքրքրվել են պայմանական վաղաժամկետ ազատումից

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին  այցելել է  ՀՀ ԱՆ “Սեւան” քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է  հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի: Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հաձնարարականներ է տվել այն  վերանորոգելու վերաբերյալ: Շրջայցին մասնակցող  շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:  Նախարարը նաեւ […]

Չինարեցի ուսանողները կազատվեն վարձից, աշակերտներն էլ՝ դասագրքերի վարձակալության գումարից. վարչապետի խոստմանը հավատում են

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանին գյուղացիները դիմավորեցին գյուղի կենտրոնում: Հակառակորդի կողմից վերջին օրերի ակտիվ կրակահերթերը ամենեւին էլ չեն անհանգստացրել սահմանապահ-գյուղացիներին եւ նրանք երկրի վարչապետին հավաստիացրին, որ ամենեւին էլ խուճապ չկա, իրենք հանգիստ են: Չինարեցիներին պատերազմը չէր անհանգստացնում. Նրանք համոզված են, որ մեր բանակը մարտունակ է […]

Արձանագրություն չկազմելու համար ոստիկանից կաշառք են պահանջել/վիդեո/

 Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ներկայացած ոստիկանության սերժանտը ներկայացրեց զեկուցագիր հետեւյալ բովանդակությամբ: Հուլիսի լույս 31-ի գիշերը, ժամը երկուսի սահմաններում, իր վարած մեքենան Լենինգրադյան փողոցում կանգնեցնում է ճանապարհային ոստիկանության կարգախմբերից մեկը: Տեսուչները կասկածում են նրան ոգելից խմիչք օգտագործած լինելու մեջ, եւ կասկածներն անհիմն չէին: Նրան ստուգման չներկայացնելու եւ 150 հազար դրամ տուգանք նախատեսող արձանագրություն չկազմելու համար տեսուչներից […]

Ծնողները կարող են մասնակցել երդմանը.ճանապարհները բաց են

Henaran.am-ի խմբագրություն ահազանգած նորակոչիկների ծնողները անհանգստացա էին: Ղարաբաղի զորամասերում ծառայող նրանց որդինեի երդման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 9-ին է, սակայն ըստ ծնողների ճանապարհները փակ են եւ նրանց չի թույլատրվելու մասնակցել երդմանը: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկությունը հեքիաթի ժանրի մեջ դասակարգեց: “Նման բան չկա, ճանապարհները բաց են, ծնողները կարող են մասնակցել երդմանը, արգելանք կամ որեւէ […]

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

Ըստ artsakhpress.am-ի, Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. “Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է”: Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաեւ Պաշտպանությա նախարարության անզորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի