12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաեւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ:

“Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը:

Կիսելով Ձեր եւ բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին եւ Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն եւ ոգու արիություն”-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ