16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ ահաբեկչական գործունեությանն աջակցելը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է պատիժ՝ մինչև ցմահ ազատազրկում։

Մամուլի տվյալներով՝ մեսենջերի ադմինիստրացիան չի կատարել Ռոսկոմնադզորի պահանջները, չի հեռացրել մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 1369 ալիք, չատ և բոտ։ Բացի այդ, Telegram-ն անտեսել է թմրամիջոցների Գերատեսչության տվյալներով՝ ևս 1125 տելեգրամյան ալիքներում հրապարակված են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների նյութեր։

Իր հերթին Դուրովը մեղադրել է Կրեմլին՝ նշելով, թե Ռուսաստանի իշխանությունը նոր պատրվակներ է հորինում՝ Telegram մուտքը սահմանափակելու և անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու խոսքի ազատությունը ճնշելու համար

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ