10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

Ըստ artsakhpress.am-ի, Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. “Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է”:

Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաեւ Պաշտպանությա նախարարության անզորության հետ:

Սադիգովը մասնավորապես հայտարարել է. “Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է եւ դրա հետ մեկտեղ սա նաեւ խայտառակություն է ռազմական իրականության մեջ:

Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջեւ, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի»: Նա նաեւ նշել է, այն զարմանալի փաստը, որ ՊՆ-ն հանգստյան օրերին չի նշում հրադադարի ռեժիմի խախտման մասին: “Ինչ է այդ օրերին այն չե՞ն խախտում”,- հավելել է Սադիգովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ