11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Զինծառությունից խուսափողների ու քրեական հետապնդման մեջ գտնվողների վերադարձի ժամկետը փոփոխվում է

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց: Այսօր Ազգային ժողովում հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պատգամավորներն առաջարկել էին փոփոխություններ կատարել ժամկետի վերաբերյալ: Նախապես առաջարկվել էր 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 […]

«Տեղը դրեց»

Ազգային ժողովում այսօր քվեարկությունից հետո շարունակվեց քննարկվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ելույթի համար ձայն տրվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Քանի որ դահլիճում աղմուկ էր, նա նկատողություն արեց. «Գուցե մեկ-երկու րոպե տրամադրենք, որ ովքեր դահլիճից դուրս են […]

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ

Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի  միջոցառումներ:   Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում […]

Կես միլիոն դրամ տուգանք. հուղարկավորությունների մասին օրենքում փոփոխություն կկատարվի

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխության մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր Կառավարությունը։ Այն ընդունվեց 92 կողմ, դեմ 4 և 12 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, այս օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների […]

Վախի մթնոլորտը խանգարեց.Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանից ծնունդ է առել «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումից, որը սկսվեց որպես գործընթաց և պետք է մոբիլիզացներ և հանդիսանար ապագա զարթոնքի տարող ուժը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի անդամ  Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանի խոսքով` շարժումը գիտակցել է, որ առաջին փուլում պարտություն է գրանցվել, սակայն անգամ սպասված մոբիլիզացիայի չկայանալու փաստը չի ստիպի շարժման […]

«Անուղեղները չեն հասկանում»

Օգտատեր Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը “վերլուծություն է կատարել”` թուրքին հատուկ բթամտությամբ “հրապարակելով” այն լրատվամիջոցների անունները, որոնց “պատվիրված է” սևացնել Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերը: Անուղեղները չեն հասկանում, որ այս լրատվամիջոցները` ցանկության դեպքում, ոչ թե կմխտրեն, այլ` բառի բուն իմաստով կոչնչացնեն Ադրբեջան կոչվածի եղած ու չեղած համբավը` տակը […]

Բացահայտվել է ընդհատակյա Անին

www.ancient-origins.net կայքը, որ մասնագիտացած է հնագիտական նորագույն հայտնագործությունները լուսաբանելու ոլորտում, հետաքրքիր հոդված է տպագրել հին հայկական մայրաքաղաք Անիի մասին: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ: Պատմության մեջ առաջին անգամ գիտական աշխարհը ուշադրություն է դարձնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայկական Անի քաղաքի (գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին) ստորգետնյա գեղատեսիլ աշխարհին: «Հյուրիեթ» օրաթերթը գրում է, որ […]

Հայոց Ցեղասպանության լոզունգը` «Միլան»-«Ինտեր» եւ «Ինտեր»-«Ռոմա» խաղերի ժամանակ /ֆոտո/

Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի լոզունգը Բոլոնիայի հայ համայնքի ջանքերով “ծածանվել” է ապրիլ 19-ին Միլանի Սան Սիրո խաղադաշտում Միլան-Ինտեր, ինչպես նաեւ նույն դաշտում ապրիլ 25-ին տեղի ունեցած Ինտեր – Ռոմա խաղերի ժամանակ, որը  չի վրիպել իտալացի հաղորդավարների ուշադրությունից, ովքեր հիշեցրել են խաղի բազմամիլիոն ակնդիրներին եւ ունկնդիրներին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին :

Մահացել է А’Студио խմբի մենակատարը /ֆոտո/

52 տարեկանում մահացել է ռուսական А’Студио խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը Ինստագրամի իր էջում գրել է.  «Բատիրը շատ բարի եւ աստվածավախ մարդ էր` մեծ սրտով, որը կանգնեց: Ես քեզ շատ կկարոտեմ»: Նախնական տեղեկություններով` երգիչը մահացել է սրտի կաթվածից: Երկու շաբաթից պետք է ծնվեր Շուկենովի երեխան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի