19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զինծառությունից խուսափողների ու քրեական հետապնդման մեջ գտնվողների վերադարձի ժամկետը փոփոխվում է

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց: Այսօր Ազգային ժողովում հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պատգամավորներն առաջարկել էին փոփոխություններ կատարել ժամկետի վերաբերյալ:

Նախապես առաջարկվել էր 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից՝ տույժ ու տուգանքները վճարելու պայմանով: Երկրորդ ընթերցմամբ արդեն ժամկետում փոփոխություն է կատարվել, և 2013-ի դեկտեմբերի 31 բառերն առաջարկվում է  փոփոխել 2015 թվականի մայիսի մեկ բառերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ