11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կես միլիոն դրամ տուգանք. հուղարկավորությունների մասին օրենքում փոփոխություն կկատարվի

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխության մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր Կառավարությունը։ Այն ընդունվեց 92 կողմ, դեմ 4 և 12 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, այս օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։ Նշենք, որ նախագծում ասվում է, որ հրաժեշտի ծիսակատարության իրականացումը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝

1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում, 2) եկեղեցիներում, 3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ: Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:

Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ հոգեհանգստի ծառայության իրականացման և (կամ) մատուցման կարգը և դրանց իրականացման տեղակայման վայրերը սահմանված չեն, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել համապատասխան հսկողություն տվյալ գործունեության տեսակի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ