11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2015

«Քյարթու» մտածելակերպ

«Չեմ պատկերացնում այդ ստերեոտիպը. այդ մարդը, որ երկրում որ ապրում է և իր գործունեությունն է ծավալում, այդ երկրում լրիվ ուրիշ արժեքներ են, լրիվ ուրիշ պատկերացում է այդ ամենի մասին, այնտեղ նա հաջողակ կնոջ կերպար է և վերցնել, պահանջել, որ մեր բոլոր սփյուռքահայերը նույն մտածելակերպն ունենան, սխալ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով հայտնի […]

Խելոքները երկրորդ շնչառությունը բացեցին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Երբեք այսքան հաճույքով միջազգային մամուլ չէի կարդացել։ Կարծում եմ` մի լավ շնորհակալություն էլ Թուրքիայի ԱԳՆ-ին է պետք հայտնել։ Խելոքները Հայոց ցեղասպանության թեմայի երկրորդ շնչառությունը բացեցին իրենց անմիտ հայտարարություններով ու գործողություններով։ Հիլարի Քլինթոնը իմանար էսօր սենց լրահոս է լինելու համաշխարհային մամուլում, վաղը կհայտարարեր ԱՄՆ նախագահ դառնալու իր ցանկության մասին: Իսկ եթե […]

Թմրամոլ Կարապետի հայտարարությունը

Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ոսկեհասկ-Գյումրի ճանապարհից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, «ԳԱԶ- 31-02» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարապետ Կ.-ին: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4.2 մլ դեղին զանգվածով: Կարապետ Կ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել […]

Խոշոր հրդեհի հետեւանքով 1 200 տուն է այրվել. 15 զոհ /վիդեո/

Հաքասիայում` Ռուսաստան, խոշոր հրդեհ է բռնկվել, որը լուրջ հետեւանքներ է թողել, հայտնում է РИА “Новости”-ն: Նախնական տվյալներով` հրդեհի արդյունքում 1 200 տուն է այրվել, 15 հոգի մահացել է, եւս 500 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հրդեհը հաջողվել է մարել: Թե ինչի համար է բռնկվել հրդեհը, առայժմ հայտնի չէ:

Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում.Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ շտապես, մի բան սխալ կանես»։ Հարցին , թե ինչո՞ւ է ուզում, որ իշխանափոխություն լինի՝ […]

Հալեպի հայկական թաղամասերը հրետակոծվել են, կան զոհեր և վիրավորներ. Azatutyun.am

Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը կրկին ուժգին հրետակոծվում են։Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ութ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում՝ հայեր, վիրավորվել, գրում է Azatutyun.am-ը։ Անընդմեջ հրթիռակոծության հետևանքով հատկապես տուժել է Սուլեյմանիե թաղամասը: Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վիրավորվածներից Կայծակ Հովակիմյանն ու նրա դուստրը այս պահին հիվանդանոցում են։ Շենքում բռնկված […]

Չորս ջրամբարների կառուցման ընթացքը

Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) հաստատմանն է ներկայացվել <<Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն>> մրցութային փաթեթը, ինչպես նաև <<ՇՄՍԱԳ>> խորհրդատվական ծառայությունների համար Առաջադրանքի պայմանները, որը ներկայումս ուսումնասիրվում է KfW-ի կողմից: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագծի պատրաստման և շինարարության վերահսկողության  խորհրդատուի ընտրության համար իրականացնել մրցույթ՝ նախաորակավորում անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի