11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2015

Հիմնադիր Խորհրդարանը հանրահավաք և երթ կանի.հայտարարում են

Հիմնադիր խորհրդարանը՝ որպես պետական ու ազգային ծրագիր կրող շարժում և ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին, գիտակցելով իր պատասխանատվությունը, նախաձեռնել է ժողովրդին ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու և Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող և նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական և […]

Կառավարության ձեռքբերումներն ու բացթողումները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը նդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարուն: Սաֆարյանը  դրական է վերաբերում  Կառավարության` կոմպրոմիսի գնալու քաղաքականությանը: «Շատ լավ է, որ Կառավարությունը կոմպրոմիսային քայլեր է կատարում: Սրա լավագույն օրինակը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության հարցն էր: Ես դրական եմ գնահատում այն, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչները կարողացան իրենց […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74 մլն 947 հազար 387 դոլար՝ 474,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,429,978 ԱՄՆ դոլար 476,25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ […]

Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է /վիդեո/

«Մենք մեր մոտեցումներն ասել ենք այդ կապակցությամբ, նորից հստակ ուզում եմ ասել. իրավապ մարմինների գործողությունների ամբողջ ընթացքը պետք է լինի թափանցիկ և գործող ընթացակարգերին համահունչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներին համարում է քաղբանտարկյալներ: «Եթե համոզվում ենք, որ այո, եղել են […]

Այս մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. Գիշերը, փաստորեն, Քանյե Վեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երեւանի պատմության համար: Դա իրադարձություն է, որի մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու: Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրադարձությունը նշանավորող արձան կհայտնվի Կարապի լճի կենտրոնում:)

19 ամյա Գևորգը ծեծել է 25 ամյա Դավիթին

Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել: Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր»ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն: Վերջինս հաղորդում և բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան […]

Քարդաշյանների նախնիների պատմությունը. Daily Mail /ֆոտո/

Daily Mail հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Քարդաշյաններ ընտանիքի պատմությունը, թե ովքեր էր եղել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի նախնիները, ինչպես են փախել եղեռնից ու ինչպես են հայտնվել ԱՄՆ-ում: Daily Mail-ը նաեւ հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում Քարդաշյանի նախա պապն ու տատն են՝ Հովհաննես Միրոյանը և Լուսյակ Չորբաջյանը, Քիմի տատն ու պապը`Հելեն Առաքելյանն ու Արթուր Քարդաշյանը: […]

Թմրանյութ շաքարավազի մեջ

Մարտի 11-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Հ. Մ.-ի բերած հանձնուքից հայտնաբերել և առգրավել են 485 գրամ ընդհանուր քաշով շաքարավազ, որին խառնված են եղել շաքարավազի հատիկների մեծության սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի