11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2015

Հերմինե Նաղդալյան .Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար

     Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ,,Իրատես դե Ֆակտո,,-ի կայքին տված հարցազրույցում […]

Կոտայքի նորանշանակ մարզպետին սազական չէ /վիդեո/

Ապրիլի 5-ին՝ Սուրբ Հարության տոնին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը տիկնոջ հետ Պատարագին մասնակցեց Ծաղկաձորի Սուրբ Կեչառիս վանական համալիրում: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Արարողությանը, ի թիվս այլ հավատացյալների մասնակցեցին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Պատարագից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց մարզպետից ճշտել, […]

Զինծառայության ժամանակ վնասվածք ստացած երիտասարդը չի քայլում /վիդեո/

20- ամյա Էմման և 21 ամյա Սամվելը ամուսիններ են: Ընտանիքը նորաստեղծ է: Չնայած երիտասարդ հասակին նրանք ձեռք ձեռքի բռնած անցնում են կյանքի կողմից իրենց բաժին հասած դժվարությունների, ինչու չէ չարչարանքների միջով: Ապրիլի 4-ին լրացավ Սամվելի և Էմմայի ծանոթության ուղիղ մեկ տարին: Սակայն այս առիթը նշելու համար չէ, որ հավաքվել էին ընկերների հետ: Աբովյանի փողոցներում այս […]

Դաժան շոգից, սովից ու ծարավից ուժասպառ շատերն էին մնում աքսորի ճանապարհին

Նազարեթ Քելողլանյանի պատմությունը 1902 թ., Կեսարիա Կարինե Հովակիմյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մորական պապի պատմությունը: Նազարեթ Քելողլանյանը վերապրել է Ցեղասպանությունը՝ կորցնելով մորը, մորաքրոջն ու եղբորը: Նրան կոտորածից փրկել է մի քուրդ զինվոր, այնուհետև հայտնվել էմանկատանը: «Շատ եմ ցավում, որ պապիկիս կենդանության օրոք չեմ կարողացել տարեթվերի և տեղանունների առումով ավելի մանրամասն տեղեկանալ, այնուամենայնիվ ուզում եմ կարեցածիս […]

« Դավաճաններ են…» /վիդեո/

Ժամանակը ու տեղի ունեցող իրադարձությունները պահպանվում ու կյանք են ստանում նաև գրողների գործերում: Մեզ հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը նշեց, որ ինքը բազմաթիվ գրքեր ունի , որտեղ արտացոլվում է պատերազմող ժողովրդի ապրած օրն ու հերոսական ներկան: Անդրադառնալով արտագաղթի ահագնացող տեմպերին` բանաստեղծը մի քանի դիտարկում արեց. «Հայրենիքը սիրում են, որովհետև […]

Ինչպիսին է մեր տնտեսության վիճակը, ով է տեղյակ Ցեղասպանության միջոցառումներից. նոր հարցումներ

 «GALLUP International association»-ը այս տարվա մարտի 2-14-ը և նախորդ տարվա նոյեմբերին անցկացրել է «Սոցիալ-տնտեսական-քաղաքական հիմնախնդիրների ուսումասիրություն» թեմայով հարցումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային մեթոդով, մասնակցել է 1500 քաղաքացի: Հարցին, թե բավարարված եք արդյոք ձեր կյանքոով, նոյեմբերին մասնակիցների տասը տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի