06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպիսին է մեր տնտեսության վիճակը, ով է տեղյակ Ցեղասպանության միջոցառումներից. նոր հարցումներ

 «GALLUP International association»-ը այս տարվա մարտի 2-14-ը և նախորդ տարվա նոյեմբերին անցկացրել է «Սոցիալ-տնտեսական-քաղաքական հիմնախնդիրների ուսումասիրություն» թեմայով հարցումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային մեթոդով, մասնակցել է 1500 քաղաքացի: Հարցին, թե բավարարված եք արդյոք ձեր կյանքոով, նոյեմբերին մասնակիցների տասը տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, իսկ մարտ ամսին յոթ տոկոսն է նշել, որ լիովին բավարարված է:

 Հարցին, թե ինչպես եք գնահատում ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայումս, 2014 թվականի նոյեմբերին 13 տոկոսն ասել է լավ, միջին պատասխանել է 62 տոկոսը, 18 տոկոսը նշել է վատ, իսկ հինգ տոկոսը` շատ վատ և ընդամենը երկու տոկոսն է նշել որ շատ լավ: Հարցվածների գրեթե կեսը մոր տնտեսության վիճակը շատ վատ է գնահատել:  

Հայոց ցեղասպանության հարյուրերդ տարելիցին ընդառաջ ստեղծված կառավարական հանձնաժողովի մասին տեղեկացված է հարցվածների 53 տոկոսը, իսկ 47 տոկոսը տեղյակ չի եղել: 

Իսկ հարցին, թե որքանով են տեղեկացված Եղեռնի հարուրամյակի հետ կապված միջոցառումներից, 21 տոկոսը նշել է, որ ընդհանրապես տեղեկացված չէ, իսկ ավելի շուտ տեղեկացված է եղել` 37 տոկոսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ