11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2015

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։ Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ […]

Թուրքիայից արտաքսվել է գերմանացի ֆոտոլրագրող, որպեսզի չլուսաբանի Հայոց ցեղասպանության թեման

Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Անդի Սփրային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա` նրա մուտքը Թուրքիա արգելելով այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սական, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ […]

«Որ երեխան լացում էր, ասում էր՝ խեղդեք երեխային» /վիդեո/

Տեսանյութում դերասան Արա Սարգսյանը պատմում է. «Երեք անգամ գաղթել եմ, մի անգամ խումբը շատ մեծ էր, ու ճանապրհ տանողը չէր թողնում որևէ ձայն դուրս գա, որ երեխան լացում էր, ասում էր՝ խեղդեք երեխային, գցեք Արաքսը, դրեք քարերի մեջ, որովհետև եթե թուրքերը լսեին, կգային բոլորին կկոտորեինք: Մեկի զոհը փրկում էր մյուսներին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի

Ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1943 թ. ծնված Ս. Ժ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: […]

Աստղագետներն առաջին անգամ կարողացել են աստղի ծնունդը լուսանկարել /ֆոտո/

20 տարվա աշխատանքներից հետո աստղագետներին ի վերջո հաջողվել է պատկերել, թե ինչպես է ծնվում աստղը, գրում է РИА Новости-ն: «Մեր բախտն անսահման բերել է, որ մենք կարողանում ենք հետեւել, թե ինչպես են ծնվում աստղերը, այժմ հույս ունենք, որ էլ ավլեի շատ բան կհաջողվի իմանալ»,- ասել է աստղագետ Կարլոս Կարրասկո-Գոնսալեսը:

Միջակությունն է մտել գրականություն…/վիդեո/

«Ժամանակի գաղափարախոսությունը, գեղագիտությունը չկա, լավը զարգացում չի ապրում, լավն ավելի լավը չի դառնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը` ի պատասխան հարցին, թե որն է ժամանակակից հայ գրականության բացը: Գրականագետը նշեց, որ գրական ստեղծագործություններում չի պատկերվում այն հայ ժողովրդի սոցիալական կյանքի ողբերգությունը, տնտեսական անկումը, չունևոր մարդկանց խեղճացումը և այլն: «Միջակությունն է մտել գրականություն»,-ցավով նշեց նա: […]

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը։ Էդվարդ Նալբանդյան: 2015թ.-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է։ Այդ պատճառով ես կսկսեմ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված առաջնահերթ խնդրից, որը կապված է հենց դրա հետ։ Մեր ժողովուրդը, ով վերապրել է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, բարոյական պատասխանատվություն է զգում՝ […]

2 հոգու վրաերթի են ենթարկել

Ապրիլի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 30 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին և 1989 թ. ծնված Էդգար Բ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Աղբյուր` Police.am

Թուրքիայում կրակել են ֆուտբոլիստներով լի ավտոբուսի վրա, կա վիրավոր

Թուրքիայում հարձակում են գործել տեղի «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա, հայտնում է “Российская газета”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Ռիզայում, ֆուտբոլիստները ներքին առաջնության շրջանակներում «Ռիզեսպոր» թիմի հետ խաղից հետո վերադառնալիս են եղել տուն, երբ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ: Արդյունքում վարորդը ծանր վիրավորվել է, ֆուտբոլիստներից ոչ ոք չի վնասվել: Դեպքի առթիվ քրեական գործ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի