22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայից արտաքսվել է գերմանացի ֆոտոլրագրող, որպեսզի չլուսաբանի Հայոց ցեղասպանության թեման

Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Անդի Սփրային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա` նրա մուտքը Թուրքիա արգելելով այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սական, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում:

Դյուսելդորֆ վերադարձած և գերմանացի իրավապահների կողմից հարցաքննված ֆոտոլրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունների համար դեր չի խաղացել նաև Անկարայում գերմանական դեսպանության միջամտությունը:

Աղբյուրը նշում է նաև այն հավանական պատճառի մասին, ըստ որի, գերմանացի ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, քանի որ նա պատրաստվում էր Հայոց ցեղասպանության թեմայով լուսաբանումներ անել: Մանավանդ որ նախկինում ֆոտոլրագրողը թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության էր հանդիպել նշյալ թեմային անդրադառնալու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ