11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել /ֆոտո/

Լրագրող Էդուարդ Դարքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հալեպում պայթեցվել է հայկական Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր:  Լրագրողը նաեւ լուսանկար է հրապարակել ու այն մեկնաբանել. «Այն, ինչ մնացել է հայկական ուղղադավան եկեղեցուց»: Պաշտոնական լուր եկեղեցու պայթեցումից, սակայն, դեռեւս չկա:

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել […]

«Մակարդակ » /վիդեո/

«Բարձր մակարդակի հարցազրույց էր»,-այսպես է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Նախագահը անկեղծորեն արտահայտեց այն մտքերը, որ բոլորը կցանկանային լսել հանրապետության նախագահից: Ես ցնցված եմ ուղղակի, հուզիչ էր ու բարձր մակարդակի, իսկ որ ամենակարևորն է` անկեղծ»,-հավելեց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե իրոք բռնաբարության փորձ է եղել. Փաստինֆո

Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:   Վկա Գագիկ Հովհաննիսյանը, ինչպես ամբաստանյալն ու […]

2 միլիոն դոլարանոց հայկական հարսանիք, որը ցնցել է Ռուսաստանը /ֆոտո, վիդեո/

Անապայում վերջերս հայկական հարսանիք է տեղի ունեցել, որը մեծ արձագանք է գտել տեղի զլմ-ներում: Հարսանիքը վարել են Անդրեյ Մալախովը եւ Լերա Կուդրյավցեվան,  երգել են Ալեքսեյ Գլիզինը, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը, իսկ հայ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանը և Արտաշ Ասատրյանը, գրում է radar23.ru-ն։ Փեսացուն Արմեն Գուլյանն է՝ Անապայում հայտնի բիզնեսմենի որդի, իսկ հարսնացուն՝ Դիանան: Հարսանիքի ծախսերը կազմել […]

Ուշադիր /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին պատասխանել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հարցերին : Հարցազրույցից վարկյաններ անց բազմաթիվ դիտարկումներ շրջանառվեցին: Մասնավորապես պահանջատիրության հարցի շուրջ նախագահի պատասխանը տարբեր ենթատեքստով է ընկալվել: Henaran.am-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ: «Պոզները շատ ուղիղ հարցրեց՝ ինչո՞վ եք հիշում ու պահանջում, պահանջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Նախագահը ասեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի