11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Վրաստանը Բաքվից պահանջում է Սահակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին դիմել է Ադրբեջանին եւ  պահանջել ձերբակալել և արտահանձնել Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սագակաշվիլիին, գրում է newsgeorgia.ru-ն։ Սահակաշվիլին գտնվում է Բաքվում, որտեղ մեկնել է մասնակցելու Բաց հասարակությունների 3-րդ համաշխարհային ֆորումին։ Նշվում է, որ վրացական կողմը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել Ադրբեջանից։

163 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 163 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 121-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 42 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 36 հեռախոսազանգ, որոնցից 19-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում […]

Առայժմ պարզ չէ՝ սպառողների գազը կէժանանա, թե չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց գազի գնից: Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը  ասել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի:  «Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,-ասել է նա: Նշենք, որ այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող […]

Թեժ քննարկում. Ինչո՞ւ հարստացնել կամ չհարստացնել ցորենի ալյուրը

Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը շարունակում է հանդիսանալ բուռն քննարկումների առարկա: Առողջապահության նախախարությունը կարևորում է այլուրի հարստացումը հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից հանրային որոշակի խմբերի մոտ սակավարյունությունը կանխարգելելու համար: Մինչդեռ նախաձեռնության ընդդիմախոսներն ու սպառողների շահերի պաշտպաններն ունեն մտահոգություններ, որ ալյուրի հարստացումը երկաթով և ֆոլաթթվով կբերի  քաղցկեղով հիվանդների թվի աճին:    Անցած […]

Օքսֆորդ, Քեմբրիջ, Ստրասբուրգ. Էնֆիաջյանը` Աշոտյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քատուղար Վահե Էնֆիաջյանի ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի բանավեճ-երկխոսությունը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրավոր հարցերից հետո շարունակվեց բանավորի ժամանակ: Պատգամավորը մոտենալով խոսափողին հայտարարեց, որ ավելի վաղ խոսել է բացառապես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի գործունեությունից ու այդ ամենի արդունավետությունից, անձնավորված չի եղել իմ խոսքն ու զրպարտություն չի կրել: «Քանի որ կրթական ցենզի […]

Իմանալու Քո թագավորության ահարկու լինելը

Ս. Ներսես Լամբրոնացի. «Թող Քո իմաստության և հանճարի Հոգին գա իմ մեջ և սովորեցնի ինձ՝ իմանալու Քո թագավորության ահարկու լինելը և իմ հանդեպ Քո սիրո առատությունը»: Ղուկ. 10: 1-24 Գործ. 14: 18-27 Բ Պետ. 1: 20 – 2: 8 Հովհ. 6: 15-21 Մատթ. 12: 38-50 Մար. 5: 35-43 Ապրիլի 29, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Բժշկի դեմքին կրակողը ձերբակալվել է

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է […]

Միավորվել կարելի է ոչ միայն ողբ ու լացի շրջանակներում /վիդեո/

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դրական ու հպարտություն բերող իրողություն է համարում Ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում աշխարհի հայերի համախմբումը: Նա գտնում է, որ այդ մասին մենք միշտ պետք է հիշենք: «Մենք պետք է մշտապես հիշենք, որ մի ազգ ենք, որը իր պատմության մեջ ունեցել է ոչ միայ ն 1915 թվական՝ Ցեղասպանություն, այլ նաև Բաշ […]

Կրկեսին սպասենք ևս մեկ տարի

«Կրկեսի շենքի շինարարությունը հավանաբար ավարտին կհասցվի հաջորդ տարվա վերջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Երեւանի կրկեսի գեղարվեստական  ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ  այս պահին ընթանում է շինարարությունը, արդեն երրորդ հարկն են կառուցում: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է  յուրաքանչյուր տարի կրկեսի շենքի բացումը տեղափոխվում հաջորդ տարվա վրա, Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի շենքն իրականում շատ անմխիթար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի