16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Կրկեսին սպասենք ևս մեկ տարի

«Կրկեսի շենքի շինարարությունը հավանաբար ավարտին կհասցվի հաջորդ տարվա վերջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Երեւանի կրկեսի գեղարվեստական  ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ  այս պահին ընթանում է շինարարությունը, արդեն երրորդ հարկն են կառուցում:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է  յուրաքանչյուր տարի կրկեսի շենքի բացումը տեղափոխվում հաջորդ տարվա վրա, Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի շենքն իրականում շատ անմխիթար վիճակում է եղել:

«Հսկայական լիճ էր գոյացել շենքի տակ, մեր ինժեներներից շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ ամենը մաքրեն»,-նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ սկզբում որոշում է եղել Կրկեսի շենքը քանդելու մասին, քանի որ այն իրոք անմխիթար վիճակում է եղել, սակայն հետո որոշումը փոխվել է:

Սոս Պետրոսյանը նշեց նաեւ, որ կրկեսի դերասաններն անգործ չեն: Նրանք կրկեսի կենդանիների հետ շրջագայում են եւ հյուրախաղերով հանդես գալիս արտասահմանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ