11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Հանձնաժողովն ուզի, թե չուզի, անդրադարձ պետք է կատարի գազի սակագնին

«Այդ հայտարարությունը ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին է, որովհետև նախ դեռ այդ հարցը քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորղ հանձնաժողովում այն ելակետային տվյալների փոփոխությանը, որի վրա սահմանվել է ներկա սակագինը: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովն ուզի, թե չուզի անդրադարձ պետք է կատարի, իսկ թե […]

«Մեր լույսը՝ մեր հույսը»

Ապրիլի 28-ին Օպերայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մեր լույսը՝ մեր հույսը» խորագրով համերգը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին:  Բացման խոսքով ելույթ ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ դոկտոր ՆազարեթՏարագչյանը. «Անցել է 100 տարի ինչ վայրագ թշնամին փորձեց ոչնչացնել հայ ազգը, հայ լեզուն, մեր դարավոր մշակույթը, բայց դա նրան չհաջողվեց: Եվ մենք այսօր եկել ենք այստեղ՝ ապացուցելու, որ […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և հետագա քայլերին: Ծավալվել է մտքերի […]

”1915” ֆիլմը՝ Երևանի և Գյումրիի կինոթատրոններում

Ապրիլի 25-ից սկսած՝ ”1915” ֆիլմն արդեն հասանելի է հայաստանյան հանդիսատեսին: Այն կարող եք դիտել Երևանի Սինեմա Սթար և Մոսկվա կինոթատրոններում, ինչպես նաև Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում, որտեղ ֆիլմին հաջորդում է քննարկում հանդիսատեսի հետ: ”Մենք ”1915”-ը բերեցինք տուն, – ասաց ֆիլմի համառեժիսոր Կարին Հովհաննիսյանը, – մենք ակնկալում ենք, որ ֆիլմը ոչ միայն կհարգի մեր զոհերի հիշատակը, այլ […]

Կոչը միակն էր՝ հողերը /վիդեո/

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը գտնում է, որ մենք պարտավոր ենք հպարտանալ մեր հաղթանակներով: Այդ մասին նա մանրամասնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ. «1965 թվականին առաջին անգամ հայ ժողովուրդը սկսեց լայնածավալ խոսել Ցեղասպանության մասին: Մինչ դա գիտեին , բայց երբեք չէին բարձրաձայնել: Ժողովուրդը դուրս եկավ և կոչը միակն էր՝ հողերը: Ես ուսանող էի այդ  ժամանակ ու […]

Բաց դաս Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ եւ Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ինչպես նաեւ խոսել երկրի […]

«Խաբեություն է, անխիղճ, անմարդկային մոտեցում». գազը պիտի էժանանա

«Սա խաբեության հաջորդ փուլն է, որովհետև, միայն մեկ տվյալ եմ բերելու, եթե սահմանի վրա 190 դոլար էր, սրանից պահվում էր մոտավորապես 35-40 դոլար ԱԱՀ, ապա 190-ը 165 դառնալու դեպքում համապատասխան չափով, օրենքով, սա որևէ մեկի կամքից դուրս է, պետք է ԱԱՀ-ը պակասեր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ԱԺ-ի գազամատակարարման հարցերով հանձնաժողովի անդամ Արամ […]

Մենք ձեր փողոցներում ենք. ահաբեկիչները սպառնում են Իտալիային

Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիքներ է տարածել, գրում է Вести-ն: Ահաբեկիչները  սոցկայքում տեղադրել են լուսանկարներ և գրառել. «Մենք ձեր փողոցներում ենք։ Սպասեք X ժամին»: Լուսանկարներն արված են Հռոմի կենտրոնում` Կոլիզեումի և Էքսպոկենտրոնի ֆոնին, անգամ` ոստիկանների կողքին։

Մինչև վերջ. Գեւորգը չի դադարեցնում հացադուլը

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ՝ անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը դեռևս մտադիր չէ դադարեցնել հացադուլը: Սաֆարյանի  պաշտպան Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կալանավայրում նրա համար նոր խուց են պատրաստել, ուր և Սաֆարյանը կտեղափոխվի հացադուլի դադարեցումից հետո: Անդրադառնալով ՀԽ կալանավորների  ճակատագրին՝ Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ քննչական մարմնի գործողություններից, շարունակական հարցաքննություններից դատելով, որևէ հույս չկա, որ գործընթացը մոտակա ժամկետներում կավարտվի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի