11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2015

Հիացմունքս՝ Քիմ Քարդաշյանին /վիդեո/

«Ես առաջին անգամ իմ կյանքում գիտակցեցի, երբ եղեռնի հուշարձան եմ գնացել ամեն տարի, այս տարի ապրիլի 24-ը` սգի օր չէր: Այս անգամ հաղթանակի օր էր: Երբևիցե մեր ազգը այսքան ամուր ու հավաքական չէր եղել սկսած  88–ից: Իսկական հրաշքներ տեղի ունեցան: Խորին շնորհակալությունս Հռոմի պապին` Տիեզերական եկեղեցու հայրապետին: Հիացմունքս Քիմ Քարդաշյանին` մեր հրաշալի աղջկան, իր ամուսնուն: […]

Մայիսի սկզբին ցուրտ կլինի

Մայիսին տեղումների քանակը նորմայից ավել կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշել է, որ չնայած ապրիլին ցուրտ եղանակ գրանցվեց, բայց Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի արձանագրվել: Իսկ ահա մայիսին կարկուտի հավանականությունը մեծ է: Մայիսի առաջին օրերին կդիտվի անկայուն եղանակ, կներխուժեն ցուրտ օդային հոսանքներ, անձրեւ […]

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների […]

270 միլիոն դոլար

ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն հայկական կողմը ռուսական կողմից կստանա 270 միլիոն դոլար վարկ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա հավելեց, […]

Ի՞նչ նշանակություն ունի ռուսական 102 ռազմաբազայի համալրումը պայմանագրայիններով

ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների փոխարինումը: Մասնավորապես ռուսական կողմի տարածած հաղորդագության մեջ ասվում է. «Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի […]

Հիշում են Տիգրան Սարգսյանի օրոք գնված բիոզուգարանները

Ազգային ժողովում նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով գլխավոր զեկուցող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանին, հետաքրրքվեց, թե որքանով են իրականությնաը համապատասխանում մամուլում […]

Սփյուռքի նախարարի կոչն աբսուրդային չէ

«Այո, դա կարող է տնտեսությանը որոշակի աշխուժություն ապահովել, սակայն մինչ այդ պետք է ներդումների համար բարենպաստ միջավայր ապահովել: Ցանկացած դեպքում եթե բանկերի ծավալները մեծանան, դա իհարկե ֆինանսական հնարավորություն է, այլ բան՝ միայն դա բավարա՞ր է, թե ոչ տնտեսության զարգացման համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Սփյուռքի նախարար […]

Մի վախեցիր

Անհանգստությունը մեր ժամանակի բնութագիրն է: Առօրյա հոգսերը, վաղվա օրվա հանդեպ վախերը, ինչ-որ բան չկարողանալու, ձախողելու շուրջ անհանգստությունները, դաժան իրականության հետ բախումը, անզորության զգացումը մարդուն մոտեցնում են Արարչին, հատկապես երբ գիտակցվում է մարդկությանն ուղղված նրա ուղերձը` «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ` փրկելու»:  (Ղուկ. 9:56) Օրվա ընթերցվածներ՝ Ղուկ. 9:51-62, Գործք 14:7-17, Բ Պետրոս 1:12-19, Հովհ. […]

Պարենք միասին

Այսօր` ապրիլի 29-ին, նշվում է որպես պարի միջազգային օր: Այս օրը նշվում է1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ: Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` Պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի