11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

270 միլիոն դոլար

ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն հայկական կողմը ռուսական կողմից կստանա 270 միլիոն դոլար վարկ:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա հավելեց, որ բացի այդ ռուսական կողմը տրամադրելու է երեսուն միլիոն դրամ դրամաշնորհ: «Եթե երկու էտապով աշխատանքները կատարենք, մեր էներգաբլոկը տասը տարով լրացուցիչ կաշխատի, և որպեսզի այդ աշխատանքները կատարենք, նախնական գնահատականն այդքան գումար է կազմում»:

Հարցին, թե երբ է նախատեսված ԱԷԿ-ի պլանային կանգը, նա պատասխանեց. «Լինելու է ինչպես անցյալ տարի մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Մենք այս տարի ու մյուս տարի կատարելու ենք ուսումնասիրություններ, կավարտենք, ամեն ինչը բարեհաջող կավարտվի, ապա նոր երկարատև՝ մոտ վեց ամիս ժամկետով, մենք կկանգեցնենք»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ից եկող գազի սակագնի նվազմանն, փոխնախարարը հորդորեց հարցն ուղղել Հանրային ծառայությունները կարավորող հանձնաժողովին:

«Իրենք են տեր ու տիրականն այդ դաշտի, ես սակագներով չեմ զբաղվում»,-ասաց նա: Նշենք, որ նախատեսվում է սահմանին իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, սակայն սպառողների վրա դա ազդեցություն չի ունենալու:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ