11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիշում են Տիգրան Սարգսյանի օրոք գնված բիոզուգարանները

Ազգային ժողովում նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով գլխավոր զեկուցող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանին, հետաքրրքվեց, թե որքանով են իրականությնաը համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է:

«Սոցիալական կատաստրոֆիկ վիճակում գտնվող քաղաքացու համար թիվ մեկ խնդիրն է դա»,-նկատեց Զոհրաբյանը: Փոխնախարարը պատասխանեց, որ սակագինը որոշող իրավասու մարմին կա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. «Ես ի՞նչ կարող եմ ասել, գիտեք, որ մեզ մոտ սակագների որոշման վերաբերյալ ունենք իրավասու մարմին, վերջինս ստանալով հայտեր շուկայում մասնակից ընկերությունների կողմից՝ ինքն է որոշում այդ առաջարկությունները ընդունել, թե ոչ և ըստ այդ հայտերի մարժային տարվա համար այդ որոշումը կընդունեն՝ բարձրացնեն թե ոչ, ես հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն տարի էլ նման քննարկումներ լինում են: 

«Լրջագույն սկանդալներ եղան Ատոմակայանի հետ կապված, արդյո՞ք ձեր նախարարությունը հաշվարկել է, թե պետության որոշ պաշտոնյաների այդ ոլորտում արված չարաշահումների արդյունքում որքա՞ն վնաս են հասցրել պետությանը, քանի որ, ի վերջո, պետության հասցված վնասը փոխհատուցում է քաղաքացին։ Ինչպես նաև Դուք խոսեցիք հաջորդ վարկային պայմանագրի վերաբերյալ, սակայն այնպիսի տպավորություն է, որ Դուք վերջնահաշվարկ չունեք և հստակ չգիտեք, թե ինչի վրա է ծախսվելու վերցված վարկը»,- հետաքրքվեց Նաիրա Զոհրաբյանը։

 Փոխնախարարը քրեական գործի հետ կապված ասաց, որ համապատասխան կոմպետենտ մարմինները շարունակում են գործի քննությունը, որը դեռևս քննության մեջ է, քննության ավարտից հետո պարզ կլինի միայն, դեռևս հստակ պատասխանել չի կարող: Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց առանց փոխնախարարի պատասխանի սպասման։ «Վաղուց ժամանակն է, որ ռեալ պատասխանատվության ինստիտուտ լինի ՀՀ-ում. մեկը կես միլիոն դոլար պետբյուջեից ծախսեց, որ երկու բիոզուգարան բերի, որը որպես մետաղի ջարդոն շպրտված է, մեր երկրում պիտի գործի հստակ պատասխանտվության ինստիտուտ, ոչ թե որ հանցագործություն կատարեն ու գնան, իրենց կյանքը վայելեն որևէ այլ «կոմֆորտ» պաշտոնում»,- եզրափակեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ