«Նա խոսում է Արարիչ Աստծո հետ, ինչպես ընկերն ընկերոջ հետ»

Ֆրանսիական ռոմանտիկ ականքնարերգության հիմնադիր, բանաստեղծ, քաղաքական գործիչ և պատմաբան Ալֆոնս Մարի դե ԼԱՄԱՐԹԻՆԸ խոստովանում է, որ հաճախ էին նրա ստեղծագործությունների ներշնչման աղբյուրը դառնում Աստվածաշունչը և հատկապես Դավթի սաղմոսները: «Այս Աստվածային երգիչը՝ Դավիթը, հաճախ է շարժում իմ սիրտը և հափշտակում միտքս: Երբեք մարդու սրտի լարերը չեն արձակել այսքան մտերմիկ, այսքան սրտառուչ, այսքան զորեղ ակորդներ: Երբեք բանաստեղծի միտքը այդքան բարձր չի խոյացել ու հռչակվել այսքան արժանաբար: Երբեք մարդու հոգին մարդու և Աստծո […]