18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հորդորում են՝ պետական պարգև չտալ Քիմ Քարդաշյանին

Պիկետ Կառավարության շենքի դիմաց Նախաձեռնության հեղինակները Քիմ Քարդաշյանին դեմ չեն, ավելին նրա այցը ողջունում են, ուղղակի իրենք դեմ են Զվարթնոց օդանավակայանում Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելուն և վարչապետի ընդունելությանը։

«Կարծում ենք հարկ չկար Քիմ Քարդաշյանին, հայկական տարազ հագած աղջիկները աղ ու հացով դիմավորեին պոռնոատղին, այստեղ աղավաղվում է հայ կնոջ իրական կերպարը։ տարազն ու Քիմ Քարդաշյանը իրար հետ կապ չունեն»,-ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նրկայացուցիչ Սևան Աղաջանյանը։

Նրանք դեմ են նաև, որ պետական մակարդակով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Քարդաշյանին։

Այս ակցիայի նպատակը հետևյալն է՝․որպեսզի վարչապետը պետական շքանշան չտրվի Քիմ Քարդաշյանին։

«Անկախ մասնագիտությունից բոլորս էլ գիտենք, որ ով այցելում է Հայաստան նրան մեդալ են շնորհում։ Մեր հորդորը լինելու է այն, որ ոչ մի պետական պարգև Քիմ Քարդաշյանին չնվիրեն»,-հավելեց Աղաջանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ