11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2015

Հայաստանը նաև Քիմ Քարդաշյանով պիտի ճանաչեն. Շուշան Պետրոսյան /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան պետրոսյանը բարձր է գնահատում այն երևույթը, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ նրա այցից 45 րոպե հետո արդեն համաշխարհային մամուլը գրում էր նրա այցի մասին: «Մենք պիտի խելոք ծրագիր ընդունենք, որ աշխարհին ճանաչել տանք»,-նշեց նա: «Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչել Հայաստանը»,-շեշտեց […]

Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է.  Րոպեներ առաջ ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ուսուցչուհին պատվիրել է աշակերտի սպանությունը /ֆոտո, վիդեո/

Մերձմոսկովյան Շատուրայի դպրոցներից մեկում երգի 51-ամյա ուսուցչուհի Յուլիա Սիմոնովան պատվիրել է իր աշակերտի սպանությունը: Նախնական տվյալներով` կինը խանդել է 14-ամյա աշակերտին նրա դասընկերուհու հանդեպ եւ դիմել է պրոֆեսիոնալ սպորտսմենի, նրան 100 հազար ռուբլի է վճարել, որպեսզի նա սպանի երեխային, հայտնում է LifeNews-ը: Սպորտսմենը, սակայն, ոստիկանություն է դիմել, եւ վարձու մարդասպանի անվան տակ կնոջը ոստիկան է […]

Համայնքների խոշորացման ծրագիրը՝ Հանրային խորհրդում

Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 10-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը:   […]

Հաշիվ ենք տալու

«ՄԻ ԲԱՄԲԱՍԵՔ ԻՐԱՐ, ՄԵՐ ԱՄԵՆ ՄԻ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈՒ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎ ԵՆՔ ՏԱԼՈՒ» Եվ արդ, ո՞վ է ավելի անամոթ, քան նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան: Նա չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, […]

Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ

    «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Կյելինին և Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին, կծել եմ նրանց. armsport.am

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց:    «Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով […]

Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական

 Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:           Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող էր կանչվել […]

Երիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ

      Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:   Օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երիտասարդական խորհրդարանի ուղերձը, որը քննարկվել եւ միաձայն ընդունվել է ԵԽ անդամների կողմից: Ուղերձն ընդունելուց հետո ԵԽ անդամները մեկ րոպե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի